Մանգանիելոն վերջերս դարձավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) խորհրդի անդամ, որը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում հայկական գյուղերում, այդ թվում՝ դպրոցների կառուցում՝ կրթական մակարդակը բարելավելու համար: Անցյալ տարի Նյու Յորքում անցկացված COAF-ի 20-րդ ամենամյա գալա-ին Ջոյի մասնակցության շնորհիվ հիմնադրամն իր ծրագրերի համար հավաքեց ռեկորդային 10 միլիոն դոլար: