USD390.88EUR411.09RUB3.71

Fastex-ն  աջակցում  է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը

 

1924 թվականի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված են եղել 6 հայ նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Սեդրակ Առաքելյանի և Տարագրոս Տեր-Վարդանյանի  ստեղծագործությունները, ընդհանուր՝ 20 նկար: 

 

Այս տարի լրանում է այդ հիշարժան իրադարձության 100-ամյակը:  Ֆասթեքսը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը  ձեռնամուխ են եղել մեկ դար առաջ Վենետիկի բիենալեում ներկայացված նկարների հայկական պատի թվային վերարտադրությանը: 

 

Հունիսի 17-ին Վենետիկի Ռամո դե լա Տանա, 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ սփեյսում կցուցադրվի այդ ամենի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որը կբացահայտի 100 տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ և պատմական իրադարձությունը: Ներկա են լինելու հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: 

 

Fastex-ի AKNEYE նախագիծը կշարունակի աջակցելմշակութային ժառանգության պահպանմանն ուղղվածնպանատիպ նախաձեռնություններին։

 

Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ