USD390.14EUR409.14RUB3.75

Էկոնոմիկայի նախկին նախարարն ազատվել է տնային կալանքից և արդեն ազատության մեջ է

«Նախաքննությունը մոտենում է ավարտին, ես միայն ամրապնդել եմ կարծիքս, որ քրեական գործը շինծու է և այլ նպատակներ է հետապնդում։ Անհամբեր սպասում եմ, թե ինչպես են մեղադրանքներ առաջադրվում պետության շահերից ելնելով աշխատող ազնիվ մարդկանց: Ես կհասնեմ արդարացման՝ և՛ իմ, և՛ այս գործով բոլոր մեղադրյալներին, որոնց իրավապահ համակարգը ստիպել է «ապաշխարել»՝ հետապնդումը դադարեցնելու դիմաց»,- գրել է Քերոբյանը սոցցանցերում։

Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Քերոբյանի գործով մնացած մեղադրյալները (էկոնոմիկայի նախարարության և «Սիներջի» ընկերության աշխատակիցներն ազատ են արձակվել, նրանց մեծ մասը վերադարձել է նախկին աշխատանքին, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարությունում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ