Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները ավելի շուտ լինեն Երևանում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի մասին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,-ասել է նա։