Ռոսատոմը 90% հավանականությամբ ձեռք կբերի Սև ծովի ափին գտնվող Սինոպում թուրքական երկրորդ ատոմակայանի նախագիծը՝ հաշվի առնելով ռուսական կորպորացիայի մրցակցային առավելությունները և Ակույու ատոմակայնը կառուցելու փորձը, հայտնել է էներգետիկայի կոմիտեի նախագահ Պավել Զավալնին։ Նա նշել է, որ նախատեսվում է կառուցել երկու բլոկ՝ յուրաքանչյուրը 1250 ՄՎտ հզորությամբ երկու ռեակտորով։
Այսպիսով` Թուրքիայի էներգետիկ կախվածությունը ավելի է մեծանում Ռուսաստանից: