2024թ. հունվարի 1-ից մայրաքաղաքում գործում է երկու գոտի, յուրաքանչյուրն իր սակագնով։ «Ա» գոտում մեքենան 1 ժամ կայանելու համար պետք է վճարել 300, «Բ» գոտում՝ 200 դրամ։ Ութ ամսում Ա գոտու համար փոխանցվել է շուրջ 1 մլրդ 145 մլն 432,7 հզ. դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ շուրջ 393 մլն 823,4 հզ. դրամ։ 2022 թվականին ավտոկայանատեղիների համար վճարվել էր շուրջ 827 մլն 803,6 հզ. ՀՀ դրամ, իսկ 2023թ. համար՝ շուրջ 920 մլն 346,8 հզ. ՀՀ դրամ գումար, իսկ «կարմիր գծերի» համար չվճարելու պատճառով կայացվել է տուգանքի 95.605 որոշում։