USD389.76EUR406.4RUB3.79

Աբովյանում գործարկվեց Հայաստանում տվյալների մշակման ամենամեծ կենտրոնը

Տվյալների կենտրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ունի անհրաժեշտ համակարգային ավելորդություն, ինչը կապահովի անխափան աշխատանքը։ OVIO-ն նախագծում ներդրել է մոտ 32 մլն դոլար։ Դրա ընդհանուր հզորությունը 2,5 ՄՎտ է։ Գործարկվել է 218 սերվերային դարակ՝ հզորությունը արագ ավելացնելու ունակությամբ, ինչպես նաև ամպային ծառայություն՝ 20 հազար միջուկով։ Նոր տվյալների կենտրոնը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի մրցակցային առավելությունները՝ տեղական ընկերություններին և պետական կառույցներին հնարավորություն տալով օգտվել ժամանակակից ենթակառուցվածքներից։ Հետագայում նախատեսվում է նաև ծառայություններ մատուցել տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ