USD392.26EUR425.45RUB4.6405

Accor Group-ը Տեխնոտունի հետ համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացնի Pullman ապրանքանիշը

Pullman Residences Yerevan-ը և Pullman Living Yerevan-ը նախատեսվում է բացել 2027 թվականին: Աշխարհի առաջատար հյուրընկալության խմբերից մեկը՝ Accor-ը և հայկական «Տեխնոտուն» ընկերությունը հայտարարել են Pullman պրեմիում ապրանքանիշը Հայաստանում ներկայացնելու համագործակցության մասին։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է Երևանի հյուրընկալության միջազգային ֆորում 2024-ի շրջանակներում։ Ստորագրությունները դրել են Accor Group-ի Նոր Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի զարգացման տնօրեն Ֆիլիպ Բոնը և Տեխնոտուն ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը։ Ծրագիրը ներառում է PullmanResidences Yerevan համալիրի կառուցումը, որը կտեղակայվի ք. Նորկի Այգիներ, 180. Նոր հյուրանոցը կառաջարկի ժամանակակից ապրելակերպի, բիզնես հնարավորությունների և հարմարավետ երկարաժամկետ կացության եզակի համադրություն: Համալիրը կդառնա նաև կայուն ներդրումների գրավիչ լուծում։ Pullman Residences Yerevan-ը կմիավորի հյուրանոցային ծառայությունների միջազգային մակարդակը հարմարավետության և երկարաժամկետ կացության համար նախատեսված սպասարկման հետ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ