USD390.14EUR409.14RUB3.75

Adidas-ը հետաքննում է կոռուպցիան չինական ստորաբաժանումում

Adidas-ը հետաքննություն է սկսել Adidas China-ում կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ: Տեղի բարձրաստիճան ղեկավարությունը մեղադրվում է խոշոր չափերի կաշառակերության մեջ։ Ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ստացել է անանուն նամակ, որում ասվում է, որ Adidas China-ի աշխատակիցները, այդ թվում՝ երկրի մարքեթինգի ղեկավարը, ստացել են ատկատներ երրորդ կողմի ծառայություններ մատուցողներից: Բացի այդ, աշխատողները մեղադրվում են «միլիոնավոր կանխիկ գումար» ստանալու և անշարժ գույքի նման նվերներ ստանալու մեջ։ Adidas-ի մարքեթինգային բյուջեն Չինաստանում կազմում է տարեկան 250 մլն եվրո։ Գերմանական սպորտային հագուստի հսկան «շատ լուրջ է վերաբերվում մեղադրանքներին» և ստուգում է անցկացնում արտաքին իրավախորհրդատուի հետ: Ընկերությունը չի նախատեսում լրացուցիչ տեղեկություններ հրապարակել՝ մինչև հետաքննության ավարտը։ Նամակի հեղինակները չեն ներկայացրել կոռուպցիոն մեղադրանքների հիմնավոր ապացույցներ։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման զրուցակիցների, դատախազները քաջատեղյակ են գաղտնի հարցերին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ