USD383.84EUR442.91RUB4.7045

Ադրբեջանը օգոստոսի 1-ից գազ կմատակարարի Սիրիային Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը օգոստոսի 1-ից կսկսի մատակարարվել Սիրիա՝ Թուրքիայի Քիլիս խողովակաշարով։ Ըստ թուրքական աղբյուրների՝ սա դիտարկվում է որպես Սիրիայի վերակառուցմանն ուղղված կարևոր էներգետիկ նախագիծ, որն ուղիղ կապ ունի նաև Թուրքիայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ռազմավարության հետ։

Նախագծի շրջանակում, SOCAR-ը և Սիրիան ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ գազի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Առաջին փուլում նախատեսվում է տարեկան 1.2 միլիարդ խմ գազ մատակարարել Սիրիա։

Գազը կտրամադրվի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններին, ինչը թույլ կտա վերագործարկել վնասված ենթակառուցվածքները և ապահովել 1200-1300 մեգավատ էլեկտրաէներգիայի արտադրություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ