Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր նախկին սահմանափակումները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ընթացքում։
Ալիևի խոսքով՝ առաջին նման տարանցման օրինակն արդեն արձանագրվել է՝ ղազախական հացահատիկի տեղափոխումը դեպի Հայաստան։
«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել։ Եվ վերջին ռազմական բախումներից ընդամենը երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկիրն էլ ցուցաբերում են բարձր մակարդակի քաղաքական կամք», – նշել է Ալիևը։
Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերը պատմական նշանակություն ունեն՝ ընդգծելով, որ դրանք բացում են համագործակցության նոր հորիզոններ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։