Ադրբեջանի ՀՆԱ-ի անվանական ծավալը 2024 թվականին կազմել է 126,3 մլրդ մանաթ, ինչը 5,6%-ով ցածր է 2022 թվականի մակարդակից։ Միաժամանակ իրական տնտեսական աճը կազմել է 4,1% (2023թ.՝ 1,1%)։ Ադրբեջանը տիպիկ նավթային պետություն է՝ խիստ կախված նավթի և գազի արտահանումից, և էներգակիրների համաշխարհային գների անկման հետևանքով երկրի անվանական ՀՆԱ-ն նվազում է, թեև ներքին շուկայում գնանկում չկա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2024 թվականին կազմել է 12382 մանաթ (7284 դոլար), ինչը 1217 դոլարով պակաս է Հայաստանից։