USD390.9EUR444.61RUB4.7857

«Աերոֆլոտ»-ը 15 րոպե ընդմիջումներով թռիչքներ է իրականացնում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև

«Աերոֆլոտ»-ը հունիսի 1-ից սկսել է շահագործել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև «Շատլ» ծրագիրը: Հյուսիսային մայրաքաղաք Շերեմետևոյից և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն 15 րոպե, իսկ Վնուկովոյից և հակառակ ուղղությամբ՝ 30 րոպե ընդմիջումներով: Նոր ծառայության շրջանակներում թռիչքների ընդհանուր հաճախականությունը կկազմի օրական ավելի քան 70 չվերթ։ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքների ժամանակ ներկայացրել է ուղեբեռի նոր ճկուն խումբ՝ Economy Shuttle: Ձեռքի ուղեբեռով ճանապարհորդող ուղևորները հնարավորություն ունեն արագ փոխել պլանները և թռչել տոմսի վրա նշված ժամից շուտ կամ ուշ: Շերեմետևո/Վնուկովո և Սանկտ Պետերբուրգ միջև SU ծածկագրով տոմսերի անվճար փոխանակում ցանկացած այլ չվերթի համար հնարավոր է նախնական թռիչքի ժամանակից 12 ժամ առաջ և հետո: Նույն տարբերակը հասանելի է «Հիմնական», «Օպտիմալ» և «Առավելագույն» սակագնային խմբերի ուղեբեռով ճանապարհորդող ուղևորների համար՝ սպասարկման բոլոր դասերում: Դուք կարող եք փոխել ձեր մեկնման ժամը օդանավակայանի գրանցման վաճառասեղանին կամ զանգահարելով ավիաընկերության կոնտակտային կենտրոն: Ծառայությունը հասանելի է սկզբնական չվերթի մեկնումից ոչ շուտ, քան 12 ժամ և ոչ ուշ, քան 40 րոպե առաջ: Օդանավակայանում չվերթի գրանցումը փակվում է մեկնումից 30 րոպե առաջ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ