USD390.14EUR409.14RUB3.75

Ագարակի հանգույցի կամրջի հեծաններ են տեղադրվում նոր կառուցվող ճանապարհին

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։

8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են շինաշխատանքներ՝ մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։ Շինարարությունը գրեթե 70 տոկոսով ավարտված է, իսկ 80 տոկոսով ավարտված են էլեկտրական հաղորդալարերի‚ գազատարների‚ ոռոգման համակարգի տեղափոխությունները։

Ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ