Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհային միջանցքի Տրանշ-2 հատվածում՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցումն մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և այլ պատասխանատուներ տեղում հետևել են շինարարական աշխատանքներին։ Շինարար կազմակերպությունն ու տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ընկերությունը ներկայացրել են կատարած աշխատանքների ընթացքն ու առաջիկա քայլերը։
Նշենք, որ նոր ճանապարհը հնարավորություն կտա շրջանցել Ագարակի հնագիտական տարածքը՝ միաժամանակ ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու արագությունը։