USD383.12EUR452.35RUB4.6276

Աղբի վերամշակման հարցը Երևանի համար հրատապ առաջնահերթություն է. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ աղբի վերամշակման խնդիրը քաղաքային իշխանությունների օրակարգում ամենաառաջնայիններից է։

«Աղբի վերամշակման ոլորտում մեր խնդիրը գնահատում ենք հրատապ, և այս ծրագիրը մեզ համար առաջնահերթ է։ Այն աստիճան առաջնահերթ, որ զուգահեռ երկու գործընթաց ենք իրականացնում։ Որ գործընթացով կտեսնենք, որ արդյունքն ավելի մոտ է լինելու, ավելի արդյունավետ է լինելու, դրանով էլ առաջ կշարժվենք», – ասել է Ավինյանը։

Քաղաքապետը հավելել է, որ նպատակն է ստեղծել առավել արդյունավետ և ժամանակակից համակարգ, որը կբարձրացնի քաղաքի էկոլոգիական անվտանգությունը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ