USD382.48EUR445.78RUB4.8299

ԱՀԱԱ-ն պաշտոնապես բացեց «Հանքավան» բազմաֆունկցիոնալ ճամբարը

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ասոցիացիան (ԱՀԱԱ) պաշտոնապես բացեց «Հանքավան» ճամբարը, որը կառուցվել է «Շողիկ» ճամբարի հիմքի վրա։ Տասնամյակներ շարունակ այս վայրն ամառային հանգստի ու կրթության վայր է եղել հազարավոր երեխաների համար։

Նոր համալիրը զբաղեցնում է շուրջ 60,000 քմ մակերես, ներառելով հյուրանոց, համաժողովների դահլիճներ, համերգային և զբոսաշրջային գոտիներ, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ, բացօթյա ամֆիթատրոն և տաղավարներ։ Վերջիններս նվիրված են ԱՀԱԱ-ի հինգ առանցքային ոլորտներին՝ կրթություն, սոցիալական ծառայություններ, տնտեսագիտություն, առողջապահություն և հոգևոր-մշակութային զարգացում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ