Հետայսու Սբերբանկում վարկերը տրամադրվում են բացառապես AI-ի կողմից
Համաշխարհային երիտասարդական փառատոնին Հերման Գրեֆը հայտարարել է, որ վարկային շուկայում հետայսու 100% որոշումները մարդկանց փոխարեն կատարում է արհեստական բանականությունը:
Չնայած նրան, որ կորպորատիվ հատվածում մարդիկ դեռ ավելի շատ են ներգրավված, քան AI-ն, բայց դեպքերի 40%-ում որոշում կայացնողը AI-ն է: Մինչեւ այս տարվա վերջ սպասվում է, որ տոկոսն արդեն պետք է հասնի 60%-ի, իսկ 2026-ին՝ մինչեւ 80%: Գրեյֆը նկատել է, որ «արհեստական ինտելեկտը շատ ավելի արագ է մտնում մեր կյանք, քան մենք կցանկանայինք, որ այն փոխարիներ մարդուն»:
Սբերբանկի նախագահը նաեւ նշել է, որ ռուս մշակողները հիմնականում հետեւում են համաշխարհային շուկայի AI մոդելների ստեղծողնորին, ինչպիսիք են Google-ը եւ Openai-ն:
Բացի այդ, Գրեֆը կարծում է, որ առաջիկա մի քանի տարիներին արտադրողական մոդելները կդառնան սովորական, եւ դրանք կօգտագործվեն յուրաքանչյուր ընտանիքում: Այս տեխնոլոգիաների ներթափանցումը մեր կյանք երկու անգամ ավելի արագ է լինելու քան սմարթֆոնների ներթափանցումը եւ չորս անգամ ավելի արագ, քան ինտերնետի ներթափանցումը:
Գեներացնող AI-ի զարգացման հաջորդ փուլը նա տեսնում է որպես ինտերակտիվ արհեստական ինտելեկտ, որն ինքնին կկարողանա մեծ համապարփակ առաջադրանքը բաժանել մի քանի պարզ մասերի, կազմակերպել դրանց իրականացումը, ինչպես նաեւ կկարողանա սովորել եւ դիմել այլ ծառայություններին եւ օգտվողներին: