USD391.57EUR423.72RUB4.6159

AI հայ մասնագետները մշակել են դեղորայքային մոլեկուլներ փնտրելու նոր մոդել

Արհեստական բանականության մի խումբ հայ մասնագետներ ստեղծել են դեռևս փորձարկման փուլում գտնվող մոդել, որը զարգացման որոշակի ճանապարհ անցնելուց հետո կարողանալու է ծառայել որպես դեղորայքային մոլեկուլներ որոնելու գործիք։  Նոր մոդելից դեռ շատ բան պետք չէ սպասել․ Հայաստանում հզոր AI-հարթակների, օրինակ ChatGPT-ի վերջին տարբերակների համար հաշվողական հզորություններ դեռ չկան։ Գիտական նոր սուպերհամակարգիչը Երևան կհասնի մի քանի ամսից, իսկ մինչ այդ հայ մասնագետները փորձում են <<սովորեցնել>> համակարգիչներին ճանաչել մոլեկուլների կենսաբանական ակտիվությունը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ