Google-ի եւ Openai-ի նման ամերիկյան տեխնոգիգանտների կողմից արտադրած գենորատիվ AI-ի հռչակը կարող է տպավորություն ստեղծել, որ ոլորտի լավագույն մասնագետները ԱՄՆ-ում են: Այնինչ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ առումներով Չինաստանը գերազանցում է ԱՄՆ-ին: Օրինակ, աշխարհում արհեստական ինտելեկտի առաջատար հետազոտողների 50%-ը Չինաստանից են: Համեմատության համար, ԱՄՆ-ում նման մասնագետները կազմում են մոտ 18%: