«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airarabia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ