Մայրաքաղաքիառաջին «լոու քոսթ» ավիափոխադրող «Air Arabia Abu Dhabi»-ն նշեց իր առաջին չվերթի մեկնարկըդեպի Երևան, Հայաստան՝ ընդլայնելով իր աճողցանցն անմիջապես ԱՄԷ մայրաքաղաքից։
Այս հատուկ առիթը նշելու համար, մեկնումիցառաջ Զայեդ միջազգային օդանավակայանումտեղի ունեցավ արարողություն, որինմասնակցեցին ավիաընկերության և օդանավակայանի պաշտոնյաները։ Երևանի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանժամանելուն պես առաջին չվերթը դիմավորվեցավանդական ջրային կամարով՝ նշելովԱրաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը կապող նոր ուղղության մեկնարկը։
Չվերթերի ժամանակացույցը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 1-ից (բոլոր ժամերը տեղական ժամանակով), հետևյալն է.
Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին 3L 441 չվերթըկմեկնի Աբու Դաբիից ժամը 14:05-ին, կժամանիԵրևան ժամը 17:25-ին։ Վերադարձի չվերթը՝ 3L 442-ը, կմեկնի Երևանից ժամը 18:15-ին, վայրէջքկկատարի Աբու Դաբիում ժամը 21:25-ին։
Յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի, 3L 441 չվերթը կմեկնի Աբու Դաբիից ժամը09:00-ին՝ հասնելով Երևան ժամը 12:20-ին: 3L 442 հետադարձ չվերթը կմեկնի Երևանից ժամը 13:10-ին՝ ժամանելով Աբու Դաբի ժամը 16:20-ին: Բոլորչվերթերը կիրականացվեն Airbus A320 օդանավով։

«Ուրախ ենք նշել մեր նոր ուղիղ չվերթի մեկնարկըդեպի Երևան, որը ևս մեկ քայլ է Աբու Դաբիիցդեպի միջազգային հիմնական ուղղություններկապն ընդլայնելու մեր պարտավորության մեջ», – ասաց Ադել Ալ Ալին, «Air Arabia» ընկերություններիխմբի գլխավոր գործադիր տնօրենը: «Այսերթուղին ոչ միայն մեր հաճախորդներինառաջարկում է ավելի մատչելիճանապարհորդության տարբերակներ, այլևամրապնդում է ԱՄԷ-ի և Հայաստանի միջևկապերը՝ հնարավորություն տալով մշակութայինփոխանակման համար և խթանելովզբոսաշրջության և բիզնեսի աճը»։
Նոր երթուղին ճանապարհորդներին առաջարկումէ Աբու Դաբիի և Երևանի միջև հարմարավետ և հուսալի օդային ճանապարհորդությանտարբերակ՝ բարելավելով հաղորդակցությունը և աջակցելով երկու երկրների միջև զբոսաշրջությանև գործարար կապերին։
«Air Arabia Abu Dhabi»-ն շահագործում է Airbus A320 ինքնաթիռների ժամանակակից շարժակազմ, որնաշխարհում ամենաժամանակակից և ամենաշատվաճառվող օդանավերից է։ Առաջարկելովհավելյալ ծառայություններ, ավիաընկերությանօդանավերը հագեցած են «SkyTime» անվճարհեռարձակման ծառայությունով, որն ուղևորներինթույլ է տալիս ուղիղ իրենց սարքերին հեռարձակելբազմաթիվ ժամանցային տարբերակներ: Հաճախորդները կարող են նաև վայելել մատչելիհամեղ ուտեստների բազմազանություն, այդ թվում՝ խորտիկներ, ճաշատեսակներ և սենդվիչներ՝ «SkyCafe» մենյուի միջոցով: Բացի այդ, «Air Arabia»-ն առաջարկում է «Air Rewards» նորարարականհավատարմության ծրագիրը, որի միջոցովուղևորները կարող են կուտակել, փոխանցել և ծախսել միավորներ:
Ուղևորներն այժմ կարող են ամրագրել իրենցուղիղ չվերթերը երկու քաղաքների միջև՝ այցելելով«Air Arabia» ավիաընկերության կայքէջ, կապհաստատելով զանգերի կենտրոնի կամճանապարհորդական գործակալությունների հետ: