Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով պայմանավորված՝ Air Arabia ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև հունիսի 30-ը ներառյալ դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Հայաստան, Վրաստան, Իրաք, Իրան, Ռուսաստան և Ադրբեջան։
Ընկերության հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով՝ պայմանավորված օդային տարածքների փակմամբ և երթուղիների փոփոխություններով։
Բացի այդ, նշվում է, որ ուղևորները, որոնք պետք է մեկնեին դեպի նշված երկրներ Շարժայի կամ Աբու Դաբիի միջոցով, չեն կարողանա սկսել իրենց ուղևորությունը՝ մինչև հավելյալ ծանուցում։
Air Arabia-ն տեղեկացրել է, որ շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանը և թռիչքների վերականգնման վերաբերյալ մանրամասներ կհաղորդի առաջիկայում։