USD389.76EUR406.4RUB3.79

Ակադեմիական քաղաքի վերջնական հատակագիծը պատրաստ է

Քաղաքի առաջին շենքը պատրաստ կլինի մինչև 2029 թվականը, ասել է gmp Architects-ի փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ «Ակադեմիական համալսարանը մեծ ծրագիր է, որը շատ ժամանակ է պահանջում, և դրա ամբողջական ավարտը կարող է տևել 20-30 տարի: Մեր առաջնահերթ խնդիրն է ավարտին հասցնել այն շենքերի կառուցումը, որոնք ոչ միայն կրթական, այլեւ սոցիալական նշանակություն ունեն։ Հասարակական տրանսպորտը, համերգասրահները, մշակութային կենտրոնները նույնպես առաջնահերթություն են»,- ասաց նա։

Մինչև 2025 թվականի փետրվարը հնարավոր կլինի ավարտել առանձին շենքերի նախագծումը, և ծրագրի ընթացքի հետ մեկտեղ շինարարության իրականացման պլանը կհստակեցվի։ Սա մեծածավալ ծրագիր է, դեռ հստակ հաշվարկներ չկան, բայց կարժենա մի քանի տրիլիոն դրամ։ Ակնհայտ է, որ պետությունը միայնակ չի պատկերացնում այս ծրագրի իրականացումը, կլինեն ներդրումային ծրագրեր, իսկ մասնավոր անձանց կողմից արդեն իսկ բավականին մեծ հետաքրքրություն կա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ