Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալտարածքում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարության, Սարյանիտուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի ևԱզգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել է կարևոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանիջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվայինտարբերակով ցուցադրվել են սրահում՝ նոր շունչհաղորդելով արվեստի գործերին:
Ելույթ են ունեցել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետՍվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանիտուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք:
Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսորՍոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից ևբիենալեի կազմակերպչական թիմից:
Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն ՎախթանգԱմբրահամյանն անդրադարձել է ընկերության՝ հայարվեստը և մշակույթը մշտապես կարևորելու ևտարատեսակ նախագծերով դրանց աջակցելուպատրաստակամությանը․ «Ֆասթեքսը, որպեստեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան և արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը՝ մեր մեծերից մեկի՝ Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով», – նշել է նա։
Ելույթներին հետևել է այդ ամենի մասին վկայող«Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմիփակ ցուցադրությունը, որի ամբողջականտարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։