ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հաստատել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ 2025 թվականի ֆինանսական տարվա արտաքին գործառնությունների մասին օրենքը, որը նախատեսում է 65 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին:
Հայաստանին 65 միլիոն դոլարի օգնության ներառումը շատ անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը շարունակում է լուծել 2020 թվականի պատերազմի և Արցախից 100,000-ից ավելի հայերի ներհոսքի հետևանքով առաջացած խոշոր կարիքները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պատճառով: