USD384.47EUR450.83RUB4.8983

Ալ. Ազարյանի անվան մարզադպրոցը պետք է պատրաստ լինի աշխարհի առաջնությանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման հրատապությունը՝ կապված 2027 թվականին նախատեսվող գեղասահքի և մարմնամարզության աշխարհի առաջնության հետ։

«Մենք շատ սեղմ ժամանակ ունենք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կառուցելու համար։ 2027 թվականի աշխարհի առաջնությունը պետք է ունենանք, և համապատասխան ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի մինչ այդ»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ սա ռազմավարական կարևորություն ունեցող նախագիծ է, որը կնպաստի թե՛ միջազգային մրցաշարերի անցկացմանը, թե՛ հայկական մարզական ներուժի զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ