Alibaba Cloud-ը ներկայացրել է Qwen2.5-ը՝ Tongyi Qianwen Large Language Model-ի (LLM) վերջին տարբերակը: Ընկերության տվյալներով՝ նոր նեյրոնային ցանցը գերազանցում է Qwen2.0-ին տրամաբանության, ծածկագրի ըմբռնման և բնական լեզվի ոլորտում։
Ըստ Alibaba Cloud-ի տնօրեն Ջինգրեն Չժուի, ինչպես հաղորդում է CNBC-ն, Qwen2.5-ը տեղակայվել է ավելի քան 90 հազար ընկերություններում՝ տարբեր ոլորտներում, ներառյալ կենցաղային տեխնիկան և խաղերը:
Ըստ OpenCompass հարթակի մարտ ամսվա վերլուծության՝ Qwen2.5-ը գերազանցում է OpenAI-ի GPT-4-ին լեզվական և ստեղծագործական կարողություններով, բայց թերանում է այլ ոլորտներում, ինչպիսիք են գիտելիքը, դատողությունը և մաթեմատիկան:
2022 թվականին OpenAI-ի ChatGPT-ի թողարկումից հետո, որը նեյրոնային ցանցերի զարգացման բում առաջացրեց, Alibaba-ն 2023 թվականի ապրիլին ներկայացրեց իր սեփական մեծ լեզվական մոդելը՝ Tongyi Qianwen-ը:
Արդեն նույն տարվա օգոստոսին չինական կորպորացիան թողարկեց բաց կոդով AI մոդել՝ հիմնված Tongyi Qianwen-ի վրա։ Մոդելը թողարկվել է երկու տարբերակով՝ Qwen-VL և Qwen-VL-Chat:
Ինչպես հայտնում է Alibaba Cloud-ի մամուլի ծառայությունը, Qwen-ի վրա հիմնված AI ծառայություններ, ինչպիսին է DingTalk-ը (կորպորատիվ մեսենջերի Slack-ի անալոգը), արդեն օգտագործվել է ավելի քան 2,2 միլիոն կորպորատիվ օգտատերերի կողմից։
Բացի այդ, ընկերությունը արդիականացրել է իր Model Studio գեներատիվ հարթակը` ավելացնելով նոր ռեսուրսներ արհեստական ինտելեկտի զարգացման համար: