USD394.04EUR428.99RUB4.5829

Alibaba-ն ներկայացրել է «մտածող» նեյրոցանցի մոդել

Չինական Alibaba ընկերությունը ներկայացրել է նոր բաց կոդով (open source) նեյրոցանցի մոդել՝ QwQ-32B, որը, ըստ ընկերության, կկարողանա մրցակցել DeepSeek R1-ի և այլ նեյրոցանցերի հետ։

Ընկերությունը նշում է, որ QwQ-32B-ի փոքր չափսը նվազեցնում է հաշվարկային ծախսերը, ինչը թույլ է տալիս ավելի լայն կիրառություն և դարձնում այն հասանելի ավելի մեծ թվով օգտատերերի համար։

Alibaba-ն պնդում է, որ QwQ-32B-ն գերազանցում է OpenAI-ի o1-mini մոդելին, որն ունի 100 միլիարդ պարամետր։ Նոր մոդելն արդեն հասանելի է Hugging Face բաց հարթակում, ինչպես նաև այն կարելի է փորձել Qwen չաթ-բոտի միջոցով։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ