Շիրակի մարզի Ամասիա համայնքը ստացել է ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներ՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության նվիրատվությամբ։
Նվերները ներառում են նոր սերնդի գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք նախատեսված են դաշտերի մշակման և պարարտացման համար։
ԱԹՍ-ների առանձնահատկությունները՝
• կարող են մշակել և պարարտացնել բույսերը թունաքիմիկատներով՝ առանց հողին կամ մշակաբույսերին մեխանիկական վնաս հասցնելու,
• արտադրողականությունը հասնում է ժամում մինչև 10 հեկտար,
• նպաստում են արդյունավետ և անվտանգ գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։
Այս սարքավորումների ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը և մարդկային ուժի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնել։