2024 թվականի առաջին կիսամյակում ամբողջ աշխարհում զգալիորեն ավելացել են DDoS հարձակումները, ինչը տարբեր երկրներում կարևոր ընտրությունների նախաշեմին քաղաքականությանը միջամտելու՝ հաքերների փորձերի հետևանք է։ Այս մասին է վկայում StormWall ընկերության վերլուծական կենտրոնի հաշվետվությունը։
Ըստ StormWall-ի տվյալների՝ 2024 թվականի առաջին կիսամյակում հարձակումների թիվն ամբողջ աշխարհում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 102%-ով։ Ամենաշատ հարձակման ենթարկվածների եռյակը ներառել են պետական, ժամանցի և ֆինանսական ոլորտները: Կառավարական հատվածը հարձակումների քանակով առաջատարն է՝ կապված աշխարհաքաղաքական լարվածության և ընտրությունների հետ։
Տուժել են նաև հեռահաղորդակցության ոլորտը, տրանսպորտը, կարևոր այլ ոլորտներ։ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ֆրանսիան դարձել են աշխարհի ամենաշատ հարձակման ենթարկված երկրները։ Ընդ որում, Ֆրանսիան զգալիորեն բարձրացել է վարկանիշում Եվրախորհրդարանի ընտրությունների պատճառով։
Բազմավեկտոր DDoS հարձակումները և գորգային ռմբակոծությունները դարձել են հաքերների շրջանում ամենատարածված գործիքները, որոնց թիվը զգալիորեն աճել է 2024 թվականի առաջին կիսամյակում։