USD383.48EUR444.68RUB4.7866

AMD-ն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում՝ կենտրոնանալով հետազոտությունների և համալսարանների հետ համագործակցության վրա

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան՝ AMD-ն, որը 2019 թվականից ունի ներկայություն Հայաստանում, թեւակոխում է գործունեության զարգացման նոր փուլ։ Ընկերությունը նպատակ ունի խորացնել հետազոտական աշխատանքներն ու ամրապնդել կապերը տեղական բուհերի հետ։

Հայաստան կատարած այցի ընթացքում AMD-ի փոխնախագահ Դեն Գիբոնսը բարձր գնահատեց հայ ինժեներների գիտական ու տեխնիկական կարողությունները՝ առանձնացնելով նրանց պրոֆեսիոնալիզմը, ալգորիթմների, C++, FPGA և EDA տեխնոլոգիաների տիրապետումը։ Նա ընդգծեց նաև կադրերի կայունությունը, որը Հայաստանի մասնագետներին դարձնում է մրցունակ նույնիսկ միջազգային հարթակում։

Ներկայում քննարկվում է Երևանի պետական համալսարանի և Պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ փորձնական հետազոտական լաբորատորիայի ստեղծման հնարավորությունը։ Նախաձեռնության նպատակը ոչ միայն տեղական ներուժի զարգացումն է, այլև Հայաստանի ինտեգրումը AMD-ի գլոբալ նորարարական շղթայի մեջ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ