ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։ Փաստաթղթի նպատակն է ազատականացնել առևտուրը և նվազեցնել սակագնային ու ոչ սակագնային խոչընդոտները։
Նախատեսվում է, որ ԱՄԷ արտահանվող հայկական ապրանքների շուրջ 95%-ը կօգտվի արտոնյալ ռեժիմից։ Հայաստանից արտահանվող 270 ապրանքատեսակներից 217-ը ներառված են արտոնյալ պայմաններում, ինչի արդյունքում ԱՄԷ-ում հայկական ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 6%-ից մինչև 2.6%։ Մնացած 5%-ը կպահպանվի բացառությունների ցանկում։