USD389.76EUR406.4RUB3.79

Ամերիկյան ClinChoice-ը մասնաճյուղ է բացել Գյումրիում

ClinChoice-ը գլոբալ ընկերություն է, որն ապահովում է բիոտեխնոլոգիական արդյունաբերությունը կլինիկական հետազոտական ծառայությունների ամբողջական շրջանակով: Ընկերությունը մասնագիտացած է առաջատար միջազգային դեղագործական ընկերություններին և բժշկական սարքեր արտադրողներին աջակցելու իրենց բժշկական արտադրանքը գրանցելու հարցում: ClinChoice-ն իր առաջին հայկական մասնաճյուղը բացեց 2015 թվականին Երևանում։ Այսօր ընկերությունն արդեն ունի ավելի քան 440 աշխատակից Հայաստանում, և նախատեսվում է Գյումրիի նոր գրասենյակում ներգրավել ևս 100 մասնագետ տարբեր ոլորտներում։ ClinChoice-ն ունի մոտ 4 հազար աշխատակից և բազմաթիվ մասնաճյուղեր ամբողջ աշխարհում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ