USD391.1EUR422.27RUB4.6104

Ամերիկյան մաքսատուրքերը Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներմուծման վրա ուժի մեջ է մտել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25% մաքսատուրքերի, ինչպես նաև Չինաստանից ներկրումների 20% մաքսատուրքերի սահմանման մասին՝ կրկնապատկելով նախնական մաքսատուրքերի չափը:

«Չնայած նախագահ Թրամփը Կանադային և Մեքսիկային բավարար հնարավորություններ է ընձեռել կարտելների վտանգավոր գործունեությունը և մահաբեր թմրանյութերի հոսքը մեր երկիր կասեցնելու համար, նրանք չեն կարողացել համարժեք արձագանքել իրավիճակին», – ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Կանադան հայտարարել է, որ ի պատասխան՝ 25% մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների համար: Չինաստանի ֆինանսների նախարարությունը կարճ ժամանակ անց ևս հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի համար 10-15% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Դրանք կսկսեն գործել մարտի 10-ից։ Չինաստանը նաև 15 ամերիկյան ընկերություն է ներառել արտահանման վերահսկողության ցուցակում, այն ուժի մեջ է մտնում այսօր:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ