USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում Չինաստանին և Ռուսաստանին միջուկային զենքը վերահսկել միայն մարդու և ոչ արհեստական բանականության միջոցով

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հորդորել է Չինաստանին և Ռուսաստանին միանալ Միացյալ Նահանգների և այլ երկրների հայտարարություններին այն մասին, որ միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ որոշումներ կկայացնեն միայն մարդիկ, և ոչ երբեք արհեստական բանականությունը:

Պետդեպարտամենտի սպառազինությունների վերահսկման պատասխանատու Փոլ Դինը առցանց ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնը «հստակ պարտավորություն է ստանձնել», որ մարդիկ լիակատար վերահսկողություն ունեն միջուկային զենքի վրա՝ հավելելով, որ Ֆրանսիան և Բրիտանիան նույնն են արել: Դինի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է խորացնել առանձին քննարկումները Չինաստանի հետ ինչպես միջուկային զենքի քաղաքականության, այնպես էլ արհեստական բանականության աճի շուրջ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ