USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ դատարանը թույլ չի տվել միլիարդատիրոջը ճամփորդել, չնայած $4 մլրդ գրավին

ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է Binance-ի հիմնադիր Չժանպենգը խնդրանքը՝ մեկնելու Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող իր տուն, իր խնամքի տակ գտնվող անձի «հոսպիտալացման և վիրահատության» համար: Միլիարդատերը առաջարկել է իր՝ Binance-ի կապիտալը վերցնել կալանքի տակ, որպես վկայություն այն բանի, որ նա կվերադառնա ԱՄՆ:

Բաժնեմասն արժե 4,5 միլիարդ դոլար՝ հիմնված երկու տարի առաջ Binance-ի դրամահավաքի վերջին փուլի վրա, նշել են Չժանպենգի փաստաբանները: Չժանպենգը նոյեմբերին Սիեթլ քաղաքի դաշնային դատարանում ընդունել է իր մեղքը՝ աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայում փողերի լվացման դեմ անարդյունավետ պայքարելու համար: Binance-ը համաձայնել է 4,3 միլիարդ դոլար տուգանք վճարել այս գործով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ