Աշխարհակարգի և աշխարհաքաղաքական գերակայության խնդիրները մշտապես եղել են քաղաքագիտական հետազոտությունների կիզակետում։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների փոփոխության արդյունքում ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվել են աշխարհաքաղաքական առանցքները՝ բազմաբևեռ աշխարհակարգից անցնելով երկբևեռի, այնուհետև կարճ ժամանակահատվածով դառնալով միաբևեռ և հասնելով մինչև նոր աշխարհակարգի ձևավորմանն ու նոր խաղացողների ի հայտ գալուն։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ աշխարհում հայտնվել են մի շարք խոշոր դերակատարներ, որոնք սպառնում են աշխարհում Միացյալ Նահանգների գերակայությանը։ Սույն հոդվածը նվիրված է աշխարհակարգերի փոփոխման համատեքստում ԱՄՆ-ի դերի ուսումնասիրությանը, ինչպես նաև ներկայիս աշխարհակարգում Միացյալ Նահանգների գերակայությանը խոչընդոտող սպառնալիքների վերհանմանը։