ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ վիզայի դիմորդները նախապես ծանոթացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքներին և պաշտպանական մեխանիզմներին։
Մասնավորապես, դիմորդներին ներկայացվում է տեղեկատվություն աշխատավարձի, անվտանգ աշխատանքային պայմանների, ինչպես նաև խախտումների դեպքում բողոք ներկայացնելու ընթացակարգերի վերաբերյալ։
Դեսպանությունը հորդորում է պարտադիր ուսումնասիրել Wilberforce տեղեկատվական գրքույկը, որը տրամադրվում է վիզայի գործընթացի ընթացքում՝ նպաստելով դիմորդների իրազեկվածության բարձրացմանն ու իրավունքների պաշտպանությանը։
shorturl.at/1wiqa