Թրամփը հայտարարել է բոլոր երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նոր մաքսատուրքերը։ Հայաստանը մտնում է հիմնական մաքսատուրքի տակ՝ 10%, ինչպես նաև Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Մոնղոլիան, Ղրղզստանը, Տաջիկստանը և այլն։ Մաքսատուրքը սահմանվել է 27% Ղազախստանի համար, 31% Մոլդովայի համար, 34% Չինաստանի և 20% ԵՄ–ի համար։ Ամբողջ ցուցակը գտնվում է Forbes-ի հոդվածում։ Սակագներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից։