ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հանրահանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին կտրամադրի 145 մլն դոլարի աջակցություն։
Գումարը կտրամադրվի որպես TRIPP նախագծի և օգոստոսի 8-ին ստորագրված համապատասխան համաձայնագրերի իրականացման ֆինանսավորման առաջին տրանշ։
Աջակցությունը կուղղվի առևտրի, ենթակառուցվածքների, կարևոր հանքային ռեսուրսների մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին։