USD383.91EUR448.91RUB4.9257

ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ 35% մաքսատուրքի սահմանման մասին։ Նոր մաքսատուրքը կգործի 2025 թվականի օգոստոսի 1-ից։

Թրամփը շեշտել է, որ սակագինը կարող է էլ ավելի բարձրանալ, եթե Կանադան պատասխանի նմանատիպ քայլերով։ «Եթե Կանադան պատասխան սակագներ կիրառի, մենք կբարձրացնենք դրույքաչափը»,– գրել է նա։

Ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական ցանցում նշել է, որ կառավարությունը շարունակելու է պաշտպանել Կանադայի քաղաքացիների և բիզնեսների շահերը բանակցությունների ընթացքում։

«Մենք վճռական ենք՝ պաշտպանելու կանադացիներին և մեր տնտեսությունը։ Մինչ այդ ժամկետը կշարունակենք աշխատել ամերիկյան կողմի հետ՝ լուծում գտնելու համար»,– գրել է Քարնին։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ