USD383.23EUR440.91RUB4.8211

ԱՄՆ-ը տարհանում է Իրաքում դեսպանատան անձնակազմի մի մասին

ԱՄՆ-ը անվտանգության նկատառումներից ելնելով տարհանում է Իրաքում գտնվող դեսպանատան ոչ հիմնական անձնակազմին ու նրանց ընտանիքներին: Այս մասին հաղորդել է BBC-ն: Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլին հաջորդած իրավիճակում:

«Այո, նրանք դուրս են գալիս, քանի որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ», — լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ու հավելել, որ չի թույլատրի Իրանին միջուկային զենք ունենալ։

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հունիսի 11-ին նախազգուշացրել է, որ եթե բանակցությունները ձախողվեն ու Վաշինգտոնն ընտրի ուժի կիրառում, Թեհրանը հավանաբար կհարվածի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաներին: Իրանն, իր հերթին, հավաստիացնում է, որ ուրանի հարստացման ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ