USD391.1EUR422.27RUB4.6104

ԱՄՆ իշխանությունները սկսել են հետաքննություն Իլոն Մասկի նկատմամբ

ԱՄՆ դաշնային իշխանությունները սկսել են հետաքննություն SpaceX ընկերության և դրա հիմնադիր Իլոն Մասկի նկատմամբ՝ գաղտնիության հնարավոր խախտումների կապակցությամբ, գրում է New York Times-ը:

«Դաշնային գործակալությունները սկսել են առնվազն երեք ստուգում՝ կապված ընկերության և նրա ղեկավարի կողմից պետական գաղտնիքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվության բացահայտման կարգավորման պահպանման հետ։ Իլոն Մասկը և նրա տիեզերական ընկերությունը՝ SpaceX-ը, բազմիցս չեն պահպանել դաշնային կանոնակարգերը… այդ թվում՝ չեն տրամադրել որոշ մանրամասներ օտարերկրյա առաջնորդների հետ իրենց հանդիպումների վերաբերյալ», – ասվում է հրապարակման մեջ՝ հղում անելով աղբյուրներին։

Մասկն արդեն արձագանքել է այս հրապարակմանը իր X սոցիալական ցանցում՝ հայտարարելով, որ դրա հետևում կանգնած են «խորքային պետության դավաճանները»։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ