USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում ՏՏ և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը

Վերջերս ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող՝ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ էր կազմակերպել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության համար:

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ծրագրի փորձագետների կողմից համակարգվող այս հանդիպումների ընթացքում, երկու կազմակերպությունները մշակեցին ոլորտային հնգամյա համապարփակ ռազմավարություն՝ հիմնվելով զարգացման իրենց տեսլականի վրա։

Ավելի վաղ ծրագիրն աջակցել է նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ռազմավարության պլանավորման աշխատանքներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ