ԱՄՆ ՄԶԳ-ն խթանում է բարեվարքությունը և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականությանը պետական հաստատություններում.
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքության ծրագիրը» միացավ կառավարությանը և ոչ պետական գործընկերներին՝ նշելու երեք շաբաթյա իրազեկման արշավի ավարտը։ Արշավի ընթացքում կիրառվել է հասարակության բոլոր շերտերը ներառող մոտեցում՝ ցուցադրելով համագործակցության ուժը կոռուպցիայի դեմ պայքարում։
«Հանրային հատվածում բարեվարքության ամուր համակարգերի պահպանումը կենսական նշանակություն ունի ցանկացած ժողովրդավարական երկրի արժեքներն առաջ մղելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մենք նշում ենք մեր համատեղ ձեռքբերումները, բայց նաև քննարկում կայուն մարտահրավերները հաղթահարելու ուղիները և դասեր քաղում այս համակարգերն առավել արդյունավետորեն կիրառելու համար», — ասել է Ջոն Ալելոն՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրենը։
Այսպիսի նախաձեռնություններով ԱՄՆ ՄԶԳ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին թափանցիկ, հաշվետվողական կառավարման համակարգեր ստեղծելու գործում, որոնք կծառայեն քաղաքացիներին և կամրապնդեն ժողովրդավարական արժեքները։