ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով ավարտվել են խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ 123 համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Փաշինյանը նշել է, որ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիային և անվտանգ, նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին կհամակարգի 9 մլրդ դոլարի արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորներ.
• Սկզբում կմատակարարվեն 5 մլրդ դոլարի սարքավորումներ։
• Հաջորդիվ կկնքվեն ևս 4 մլրդ դոլարի պայմանագրեր՝ վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման համար՝ երկարաժամկետ հեռանկարում։
«Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, որոնք կմատակարարվեն այստեղ։ ԱՄՆ-ն հազվադեպ է այդքան վստահ եղել իր տեխնոլոգիաները այլ երկրներին փոխանցելու հարցում», – նշել է Վենսը։
Նա հավելել է, որ համագործակցությունը կխթանի էներգետիկ կայունությունը, անվտանգությունը և շատ աշխատատեղերի ստեղծումը։
Վենսը նաև ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման կարևոր հենասյուն, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և երկու երկրների ժողովրդի բարգավաճմանը։