ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Հայաստանի կառավարությանը ռազմավարական հաղորդակցությունը դարձնելու առավել արդյունավետ։
Վերջերս, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Ռազմավարական հաղորդակցության աջակցություն» ծրագիրը մեկ հարկի տակ էր հավաքել պետական կառույցների մամուլի քարտուղարներին և հաղորդակցության մասնագետներին։ Քննարկման առանցքային թեման ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների ընթացքում պետական հաղորդակցության մարտահրավերների թիրախավորումն էր։
Կազմակերպիչները ներկայացրեցին ծրագրի նպատակները և նախատեսվող
միջոցառումները՝ դժվարին իրավիճակներում հաղորդակցության առավել օգտակար գործիքների կիրառման և արդյունավետ համակարգման համար: