USD389.19EUR410.52RUB3.88

ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստի և Ադրբեջանի միջոցով շրջանցել Չինաստանին և ՌԴ-ին

ԱՄՆ-ն դիտարկում է հնարավորությունը ստեղծելու նոր ցամաքային ուղի Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ՝ անցնելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը, ասել է Ջեյմս Օ’Բրայենը՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականը։ Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և այժմ իրենց միակ տարբերակը համաշխարհային շուկաներին հասնելու համար Ռուսաստանն ու Չինաստանն են, ասել է Օ’Բրայենը «Եվրոպայի ապագան» լսումների ժամանակ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային և անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովում։

«Եթե մենք կարողանանք ապահովել ուղու բացումը Ադրբեջանի և Հայաստանի միջոցով, ապա նրանք [այսինքն՝ Կենտրոնական Ասիայի երկրները] կունենան հասանելիություն համաշխարհային շուկաներին և կդառնան ավելի քիչ կախված Ռուսաստանից և Չինաստանից», ավելացրել է ԱՄՆ պաշտոնյան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ