USD394.04EUR428.99RUB4.5829

ԱՄՆ-ն և Չինաստանը սկսել են Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման նախապատրաստումը

Վաշինգտոնը և Պեկինը բանակցություններ են վարում հունիսին ԱՄՆ-ում երկու երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գագաթնաժողովի քննարկումը տեղի է ունենում Թրամփի կողմից Չինաստանի նկատմամբ աճող առևտրային ճնշման ֆոնին։ Մարտին նա սահմանեց հավելյալ 10% մաքսատուրք չինական ապրանքների վրա, ինչը միջին մաքսատուրքի չափը բարձրացրեց մինչև 35%։ WSJ-ի տվյալներով՝ Պեկինը պատասխանել է սահմանափակ միջոցներով, որպեսզի խուսափի էսկալացիայից, սակայն ձգտում է բանակցությունների՝ վախենալով նոր սահմանափակումներից։

Պարբերականի հաղորդմամբ՝ Թրամփը և Սի Ծինփինը հետաքրքրված են գագաթնաժողովի անցկացման մեջ դեռ այն ժամանակվանից, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում։ Հունիսին հանդիպում կազմակերպելու տարբերակը դիտարկվում է որպես բարի կամք ցուցադրելու միջոց, քանի որ այդ ամիս նշվում են երկու առաջնորդների ծննդյան օրերը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ